Արեշի գավառի Երկրորդ ոստիկանական մասի գյուղերը՝ ըստ 1917թ «Կովկասյան օրացույց»-ի և 1897թ մարդահամարի տվյալները

1240

1917-ին լույս տեսած «Կովկասյան օրացույցի» համաձայն, որն ամփոփում է 1916 թ. տվյալները, Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառը բաժանված էր 3 ոստիկանական շրջանների (Полицейский участок):

Ներկայացնում ենք Երկրորդ ոստիկանական շրջանի գյուղախմբերը, որոնք այն ժամանակ կոչվում էին գյուղական հասարակություն: Երկրորդ ոստիկանական շրջանի կենտրոնը Խալդան բնակավայրն էր:

Գավարլիի գյուղական հասարակություն

Բեյդելի

Գավարլի

Հաջի Սեյլի

Մինգեչաուր

Քենդեք

Մորզուղի

Օջեք

Քայաբաշի գյուղական հասարակություն

Քայաբաշի

Չայքենդ

Աջամի

Աքշամ

Արաբ Բասրա

Արմյանի Բազար

Բալա Ենգիջա

 

Քեթովանի գյուղական հասարակություն

Աղզիբիր

Բիչախչի

Գափութլի

Կախայ

Քյորփիքենդ

Քեթովան

Փիրազա

Փիրազա Կարաօղլան

Սեյիդլյար

Լյաքիի գյուղական հասարակություն

Ամիր Արխ

Բյոյուք Ենգիջա

Բինալյար

Գուվաքենդ

Ջարդամ

Քեթան Արխ

Լյաքի

Նեգրախալին

Խոսրովի գյուղական հասարակություն

Ամիր Մահմուդ

Արաբ Քյուքել

Արալ

Բուլաղ Օթաղի

Գուշուն

Կարաղան Սայադը 1-ին

Կարաղան Սայադը 2-րդ

Կարաղան Շիխլյար

Կասիլ

Քյուկել

Մյուսքյուրլի

Թոյֆուղի

Խոսրով

Շամսաբադ

Շոր Դեգնե

Արեշի գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի 8 գավառներից մեկը: Այն Նուխիի գավառի հետ գտնվել է Քուռ գետի ձախ ափին:

ԵլիզավետպԱրալոլի նահանգի մյուս գավառներն էին՝ Ելիզավետպոլ, Նուխի, Ջեբրայիլ, Ջևանշիր, Զանգեզուր, Ղազախ և Շուշի:

1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Արեշի գավառում բնակչության պատկերն ըստ ազգությունների եղել է հետևյալը.

թաթարներ 47.133 հոգի 70.1 տոկոս
հայեր 13.822 հոգի 20.5 տոկոս
լեզգիներ 5.869 հոգի 8.7 տոկոս
այլք 453 հոգի 0.7 տոկոս

 

Արեշ գավառի կենտրոնը Աղդաշն էր 528 բնակչությամբ.

թաթարներ 267 հոգի 50.6 տոկոս
հայեր 116 հոգի 22.0 տոկոս
լեզգիներ 84 հոգի 15.9 տոկոս
վելիկոռուսներ 29 հոգի 5.5 տոկոս
հրեաներ 15 հոգի 2.8 տոկոս
ավարցի-ադիգեյցիներ 6 հոգի 1.1 տոկոս
այլք 11 հոգի 2.1 տոկոս

 

Այսօրվա Ադրբեջանի Աղդաշի շրջանից վերջին հայերը արտաքսվել կամ ստիպողաբար հեռացել են 1988 թվականի հայ-ադրբեջանական լարվածության, ջարդերի և փոխադարձ արտաքսումների ընթացքում:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն, 17 հուլիսի, 2026թ