Հայերի և ադրբեջանցիների թիվը ԽՍՀՄ-ում խորհրդային 6 մարդահամարի տվյալներով

4960

Խորհրդային Միությունում անց է կացվել 6 մարդահամար՝ 1926, 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականներին:

1926 թվականի մարդահամարում դեռևս բացակայում է ադրբեջանցի ազգությունը, թեև Անդրֆեդերացիայի կազմում՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի հետ, գոյություն ուներ Խորհրդային Ադրբեջանը: 1926-ին ԽՍՀՄ տարածքում հայերի թիվը կազմել է 1.567.568 հոգի: Քանի որ ադրբեջանցի ազգություն դեռ գոյություն չուներ, 1926-ին այսօրվա ադրբեջանցիները ներկայացված են թուրքեր խմբում՝ 1.706.605 հոգի: ԽԱՀՄ առաջին մարդահամարում ներկայացված են նաև օսմանյան թուրքերը՝ 8.570 հոգի, կարափափախները՝ 6.316 հոգի և Ֆերգանայի ու Սամարղանդի թուրքերը՝ 537 հոգի:

1939 թվականի մարդահամարի տվյալներով, ԽՍՀՄ տարածքում ադրբեջանցիների ընդհանուր թիվը 2.275.678 հոգի էր, հայերի թիվը՝ 2.152.860 հոգի:

1959 թվականի մարդահամարի տվյալներով, ԽՍՀՄ տարածքում ադրբեջանցիների ընդհանուր թիվը 2.939.728 հոգի էր, հայերի թիվը՝ 2.786.912 հոգի:

1970 թվականի մարդահամարի տվյալներով, ԽՍՀՄ տարածքում ադրբեջանցիների ընդհանուր թիվը 4.379.937 հոգի էր, հայերի թիվը՝ 3.559.151 հոգի:

1979 թվականի մարդահամարի տվյալներով, ԽՍՀՄ տարածքում ադրբեջանցիների ընդհանուր թիվը 5.477.330 հոգի էր, հայերի թիվը՝ 4.151.241 հոգի:

1989 թվականի մարդահամարի տվյալներով, ԽՍՀՄ տարածքում ադրբեջանցիների ընդհանուր թիվը 6.770.403 հոգի էր, հայերի թիվը՝ 4.623.232 հոգի:

Լուսանկարում՝ Ցարսկայա, այսօր Արամի փողոցը Տերյան հատվածում, 1924թ

Դիտել նաև՝

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն