Հայաստանում ընտրություններն այլևս լոկ ժողովրդավարության մասին չեն, այլ՝ աշխարհաքաղաքական դիմակայության։ Երբ արևմտյան և հետխորհրդային դիտորդները տալիս են 180 աստիճանով տարբեր գնահատականներ, դա շահերի արտացոլումն է։ Փորձը ցույց է տալիս՝ ԱՊՀ առաքելությունները ավելի հաճախ աջակցում են իշխանությանը, իսկ արևմտյանները՝ ավելի քննադատական գնահատականներ են տալիս։ Բայց գլխավոր հարցն այսօր հետևյալն է՝ կփոխվի՞ արդյոք այս տրամաբանությունը հայ-ռուսական լարվածության ֆոնին։ Եվ ոչ պակաս կարևոր՝ կկարողանա՞ն արդյոք դիտորդները մնալ չեզոք, երբ խաղադրույքը ոչ միայն ընտրություններն են, այլ ազդեցությունը։
ԱՆԻ կենտրոնի տնօրեն Թաթուլ Հակոբյանի մեկնաբանությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ռուս դիտորդների մասնակցության մասին։
Տեսանյութ-մեկնաբանությունը վերաբերում է հետևյալ թեմաներին․
• Դիտորդական առաքելությունների կարեւորությունը
• Դիտորդների բազմազանության անհրաժեշտությունը
• Աշխարհաքաղաքական ազդեցությունը ընտրությունների վրա Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակ












