Շուշիի գավառում և քաղաքում բնակչության ազգային կազմը 1897թ մարդահամարի տվյալներով

2015

Շուշիի գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի 8 գավառներից մեկը:

Ելիզավետպոլի նահանգի մյուս գավառներն էին՝ Ելիզավետպոլ, Նուխի, Արեշ, Ջևանշիր, Զանգեզուր, Ղազախ և Ջեբրայիլ:

Շուշիի գավառի տարածքը կազմել է 4.315,6 քառակուսի վերստ կամ 4.911 քառակուսի կիլոմետր, ընդհանուր բնակչությունը՝ 138.771 հոգի:

1897 թվականի ցարական առաջին և վերջին մարդահամարի տվյալներով՝ Շուշիի գավառում բնակչության պատկերն ըստ ազգությունների եղել է հետևյալը.

հայեր 73.953 հոգի 53.3 տոկոս
թաթարներ 62.868 հոգի 45.3 տոկոս
վելիկոռուսներ 1.442 հոգի 1.0 տոկոս
այլք 508 հոգի 0.4 տոկոս

 

Գավառի կենտրոն Շուշի քաղաքում բնակչության թիվը կազմել է 25.881 հոգի՝

հայեր 14.420 հոգի 55.7 տոկոս
թաթարներ 10.778 հոգի 41.6 տոկոս
վելիկոռուսներ 359 հոգի 1.4 տոկոս
այլք 324 հոգի 1.3 տոկոս

 

Ելիզավետպոլի նահանգի ութ գավառներից միակը, որտեղ հայերը կազմել են մեծամասնություն, Շուշիի գավառն էր:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն