Ելիզավետպոլ գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի 8 գավառներից մեկը:
Ելիզավետպոլի նահանգի մյուս գավառներն էին՝ Արեշ, Նուխի, Ջեբրայիլ, Ջևանշիր, Զանգեզուր, Ղազախ և Շուշի:
Ելիզավետպոլի գավառն ուներ 7 695,7 քառակուսի վերստ կամ 8.758 քառակուսի կիլոմետր տարածք: Ելիզավետպոլի նահանգի ընդհանուր տարածքը 38.782,5 քառակուսի վերստ էր կամ 44.137 քառակուսի կիլոմետր:
1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ելիզավետպոլ գավառում բնակչության պատկերն ըստ ազգությունների եղել է հետևյալը.
| թաթարներ | 103.970 հոգի | 63.9 տոկոս |
| հայեր | 43.040 հոգի | 26.4 տոկոս |
| վելիկոռուսներ | 7.224 հոգի | 4.4 տոկոս |
| գերմանացիներ | 3.086 հոգի | 1.9 տոկոս |
| բելոռուսներ | 2.835 հոգի | 1.7 տոկոս |
| այլք | 2.633 հոգի | 1.6 տոկոս |
Ելիզավետպոլ գավառի կենտրոնը Ելիզավետպոլ, հետագայում՝ Կիրովաբադ, այսօր Գյանջա քաղաքն էր, որ 1897 թվականին ուներ 33.625 բնակչություն.
| թաթարներ | 17.426 հոգի | 51.8 տոկոս |
| հայեր | 12.055 հոգի | 35.9 տոկոս |
| վելիկոռուներ | 2.519 հոգի | 7.5 տոկոս |
| վրացիներ | 486 հոգի | 1.4 տոկոս |
| այլք | 1.139 հոգի | 3.4 տոկոս |
Այսօրվա Ադրբեջանի Կիրովաբադի շրջանից վերջին հայերը արտաքսվել կամ ստիպողաբար հեռացել են 1988 թվականի հայ-ադրբեջանական լարվածության, ջարդերի և փոխադարձ արտաքսումների ընթացքում:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
ԱՆԻ կենտրոն, 21 փետրվարի, 2026թ













