Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը. 20 փետրվար, 1988թ

3959

ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մեջ անցնելու մասին Ադրբ. ԽՍՀ և Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդների առաջ միջնորդության մասին.

Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մեջ անցնելու մասին Ադրբ. ԽՍՀ եւ Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդների առաջ միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները` ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց.

Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին` խնդրել Ադրբ. ԽՍՀ Գերագույն խորհրդին եւ Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդին խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին առջև ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար:

Լուսանկարը՝ Վալերի Պետրոսյանի, փետրվար, 1988, Ստեփանակերտ