Ադրբեջանի Ղազախ քաղաքի բնակչության թիվն ու ազգային կազմը 1897թ մարդահամարի տվյալներով

1306

Ադրբեջանի Հանրապետության այսօրվա Ղազախ քաղաքը 1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի տվյալներով ունեցել է 1.769 բնակչություն, որից.

հայեր – 802 հոգի կամ բնակչության 45.3 տոկոսը,

թաթարներ – 601 հոգի կամ բնակչության 34 տոկոսը,

վելիկոռուսներ – 200 հոգի կամ բնակչության 11.3 տոկոսը,

վրացիներ – 60 հոգի կամ բնակչության 3.4 տոկոսը, 

մալոռուսներ – 45 հոգի կամ բնակչության 2.5 տոկոսը, 

հույներ – 19 հոգի կամ բնակչության 1.1 տոկոսը, 

այլ ազգություններ – 42 հոգի կամ բնակչության 2.4 տոկոսը:

Ռոմանովների Ռուսաստանի մաս կազմող Ելիզավետպոլի նահանգը ունեցել է 8 գավառ, որոնցից  մեկը Ղազախի գավառն էր, որն ուներ 6.024,2 քառակուսի վերստ կամ 6.856 քառակուսի կիլոմետր տարածք: Ղազախի գավառը ներառում էր այսօրվա Ադրբեջանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանը և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի մի հատվածը:

Այսօրվա Ադրբեջանի Ղազախ քաղաքից վերջին հայերը արտաքսվել կամ ստիպողաբար հեռացել են 1988 թվականի հայ-ադրբեջանական լարվածության, ջարդերի և փոխադարձ արտաքսումների ընթացքում:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն, 17 փետրվարի, 2026թ