Եկեղեցական արժէքները` քաղցածներին. 15 փետրվար, 1922թ

1956

Համառուսական Կենտրոնական գործադիր կոմիտէն յանձնարարել է Արդժողկոմին օրէնք մշակել եկեղեցական արժէքները քաղցածներին յատկացնելու համար: Ռուսական վանքերում ու եկեղեցիներում գտնւում են մեծ քանակությամբ արժէքներ՝ ոսկու ու արծաթի իրերի, որոնք դարերով են կուտակւել, նրանցից շատերը ոչ պատմական-գեղարւեստական և ոչ նոյնիսկ կրօնական արարողութեան համար նշանակութիւն չունին: Ներկայումս քաղցը այնպիսի հսկայական ծաւալ է ստացել, որ յանցանք կլինէր այդ արժէքները չօգտագործել փրկելու համար հազարաւոր քաղցածների կեանքը: Վանքերի ու եկեղեցիների թանգարժէք ադամանդները ու ոսկյա զարդարանքները, զգեստները ու զանազան նկարները ներկայացնում են իրանցից հսկայական հարստութիւն:

Նոյնիսկ ռուսական եկեղեցու հոգեւոր հայրերը հանդէպ սոսկալի սովի իրենց պատրաստակամութիւն են յայտնում յանձնել այդ արժէքները սովեալներին: Պատրիարք Տիխոնը այդ ուղղությամբ պատրաստում է իւր դիմումը՝ բոլոր եկեղեցիներին ու վանքերին յանձնել այդ թանկարժէք իրերը՝ քաղաքացիների օգտին: Հայաստանում քաղցը նոյնպէս սուր կերպարանք է ստանում: Հայաստանում ու Անդրկովկասի զանազան վայրերում թէև ոչ այդքան արժէքաւոր իրեր կան որքան Ռուսաստանում, այնուամենայնիւ եկեղեցիներից ու վանքերից որոշ արժէքներ կարելի կլինի յատկացնել քաղցածների օգտին: Պէտք է վաղօրոք պարզել, ի բաց առեալ պատմական ու հնագիտական իրերից, կան արդեօք արժէքաւոր իրեր ու րէալ օժանդակութիւն կարելի է հասնել սովեալներին, փոխանակելով նրանց հացի հետ:

Մեզ անհրաժեշտ է մի շարք բացառիկ միջոցներ ձեռնարկել, սովեալների դրութիւնը թեթևացնելու համար: Այդպիսի միջոցներից մէկը- եկեղեցական արժէքները-սովեալների օգտին ծառայեցնելն է:

Ս. Մ.

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ օրաթերթ, հինգշաբթի, 15 փետրվար, 1922 թ

Լուսանկարում՝ Մայր Աթոռը 1870-ին

Դիտել նաև՝