Օգնութիւն սովեալներին
Հ. Ս. Խ. Հ. Կենտրոնական Գործադիր կոմիտէի Որոշումը
1922թ. փետրվարի 14-ից
Կենտրոնի և տեղերի բոլոր Խորհրդային հիմնարկութիւնների ու Ժողկոմատների գործունէութիւնը միացնելու և ղեկավարելու, այլ և Հայաստանի սովեալների օգնութեան գործում աշխատող հասարակական մարմինների գործունէութիւնը իրար համաձայնեցնելու նպատակով՝ Կենտրոնական Գործադիր Կոմիտէն որոշեց.
- Հայաստանի սովեալնների Կենտրոնական Յանձնաժողովին յանձնարարել հետևեալ անելիքները՝ սահմանել սովի դէմ պայքարելու ծրագիր, քննութեան ենթարկել զանազան վարչութիւնների ձեռք առած կանխամիջոցները սովեալնների օգնութեան հարցում, հսկել նրա շտապ գործադրման վրա, հաշւի առնել սովեալ ռայոնների կարիքները և նրանց համար պահանջւող ռեսուրսները, միջոցներ փնտռել սովի դէմ պայքարելու համար:
- Գաւառական կենտրոններում կազմակերպել սովի դէմ պայքարող նախագահից և մէկական ներկայացուցիչ Սոցիալական Ապահովութեան և Առողջապահական Ժողովրդական Կոմիսարիատների տեղական բաժանմունքից և տւեալ գավառում գործող հասարակական կազմակերպութիւններից:
- Գաւառամասային կենտրոններում կազմակերպել սովեալնների օգնութեան գաւառամասային Գործադիր Կոմիտէներ՝ գաւառամասային գործկոմի նախագահի նախագահութեամբ, և Գործկոմի մի անդամից ու հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցչից:
- Գաւառամասային գործկոմին յանձնարարել մի շաբաթ ժամանակամիջոցում կազմակերպել գիւղերում սովեալնների օգնութեան յանձնաժողով, Գիւղխորհրդի նախագահի նախագահութեամբ գիւղի բնակիչներից ընտրուած երկու ներկայացուցչից.
- Սովեալնների օգնութեան կենտրոնական յանձնաժողովին յանձնարարել հրատարակել հրահանգ սոյն որոշումը կիրառելու համար:
Հայաստանի Կենտգործկոմ, Նախագահ՝ Համբարձումեան
Քարտուղար՝ Տատեան
Խորհրդային Հայաստան, թիւ 39, ուրբաթ, 17 փետրւարի, 1922թ
Դիտել նաև՝













