Կարսի Ռուս Ազգային խորհրդի նախագահի հեռագիրը վարչապետ Խատիսյանին․ 13 փետրվարի, 1920թ

4566

Նախարարապետ Ա․ Խատիսյանին

Ղարս, 13 փետրվար

Ռուս Ազգային խորհուրդը, ընդունելով Ձեր նվիրաբերած գումարը Ղարս քաղաքի ռուս ամենաաղքատ ազգաբնակչության օգնություն ցույց տալու համար, տեսնում  ենք դրա մեջ Ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքը ռուս ազգաբնակչության կարիքների հանդեպ, որի համար շտապում ենք հայտնել Ձեզ մեր անկեղծ շնորհակալությունը։

Ռուս Ազգային խորհրդի նախագահ՝ Միկաև

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 35, կիրակի, 15 փետրվար, 1920թ․