1918-1920 թթ. Հայաստանն ու Ադրբեջանը անկախ պետություններ էին: Չնայած երկու երկրների միջև տարածքային վեճերին ու հավակնություններին, որոնք նաև վերածվում էին սահմանային ընդհարումների և հայ-թաթարական արյունալի բախումների, Բաքվում գործում էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, իսկ Երևանում՝ Ադրբեջանինը, այսինքն՝ երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում ներկայացված էին դեսպանների մակարդակով:
1919թ. գարնանը Ադրբեջանի վարչապետ Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը և Աբրահամ Դաստակյանը: Մուսավաթական Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների գրեթե 10 տոկոսը եղել են հայեր։
Այն օրերին Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող նավթն ու, մասամբ, հացը, ստացվում էր Ադրբեջանից։
Նավթ Հայաստանի համար
Հայաստանի Հանրապետության Բաքվի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը հետևյալն է հեռագրում մեր կառավարությանը.
[1920 թվականի] Փետրվարի 9-ից մինչև 15-ը Բաքվից Հայաստան է ուղարկվել 74 ցիստեռն նավթ:
Ժողովուրդ, թիվ 25, չորեքշաբթի, 25 փետրվար, 1920թ













