«Աշխատանքի դրօշակ». Բաքվի հայ մամուլի պատմությունից

3491

«Աշխատանքի դրօշակ» շաբաթաթերթը հրատարակվել է այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու քաղաքում՝ 1917-1919 թվականներին: Այն եղել է Սոցիալիստ հեղափոխական կուսակցության Բաքվի կազմակերպության օրգանը: 

Խմբագրության հասցեն հետևյալն էր՝ Баку, Крьпость, Портовой уч. Бюро П. С.-Р. Տպարանի հասցեն էր՝ Ն. Երևանցյանի, հեռախոսը՝ 44.10:

Շաբաթաթերթի 1917 թվականի համարների մի մասը թվայնացված կարելի է կարդալ Հայաստանի Ազգային գրադարանի Հայ մամուլի շտեմարանում:

«Աշխատանքի դրօշակ» անունով պարբերականներ լույս են տեսել նաև Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում: Առաջինը եղել է Սոցիալիստ հեղափոխականների կուսակցության Անդրկովկասի Շրջանային և Թիֆլիսի կոմիտեների, երկրորդը՝ Սոցիալիստ հեղափոխական կուսակցության Ալեքսանդրապոլի կազմակերպության օրգանը:

Այսօրվա Ադրբեջանի Հանրապետության տարբեր քաղաքներում, առաջին հերթին՝ Բաքվում, տպագրվել են բազմաթիվ հայկական թերթեր: Դրանցից էին՝

«Հայկական աշխարհ» (1877-1878)

«Արև» օրաթերթ (1914-1919)

«Բագուի ձայն» օրաթերթ (1913-1914)

ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը

ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ 

2050822110581001 – Հայկական դրամ

2050822110581020 – Դոլարային հաշիվ

2050822110581040 – Հաշիվ եվրոյով

2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով