Մասիս Ալեքսանտրեան. In Memoriam

3878

Այսօր վաղ առավոտյան, առնելով Մասիս Ալեքսանդրյանի մահվան տխուր լուրը, մեկ-մեկ հիշեցի մեր ճամփորդություններն ու հանդիպումները Արցախում, Հայաստանում, Լիբանանում և Միացյալ Նահանգներում:

Ես հստակ չգիտեմ, որոնք են «լավ մարդ» ձևակերպման սահմաններն ու չափանիշները, բայց երբ ասվում է լավ մարդ, ինձ համար հենց Մասիսն է՝ պարկեշտության, չափավորության, ազնվության, հանդարտության խորհրդանիշ:

Մասիսը և՛ ազգային էր, և՛ միջազգային: Կրթություն էր ստացել Անգլիայում, պաշտոնավարել Ernst & Young ընկերությունում, բայց ամբողջ կյանում մեծ նվիումով ծառայում էր Լիբանանի և հայկական ազգային կառույցներում:

Նա հայ ժողովրդի զավակն էր:

Մասիսի և ընկերների հետ բազմիցս այցելել եմ Արցախ, որտեղ նա համակարգում էր մի քանի նախագծեր, այդ թվում՝ Աղավնոյի ափին 50 բնակելի տների կառուցումը: Նրա նշանաբանն էր՝ «Հողը պատկանում է նրան, ով ապրում է այդ հողի վրա»։

Վերջին անգամ Մասիսի հետ հանդիպել էի Միացյալ Նահանգներում՝ իմ հերթական դասախոսություններից մեկը օրը:

Իմ վշտակցությունն ու ցավն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, որոնց նույնպես ճանաչել եմ մոտիկից:

Թաթուլ Հակոբյան