Նոյեմբերյանի շրջանի և Դեբեդի հովտի պարտադիր այցելության վայրերից մեկը Արամյանցի դղյակն է Ախթալա քաղաքի հարևանությամբ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան:
Հայաստանում պահպանված եզակի դղյակներից է, որը, սակայն, գտնվում է վթարային վիճակում և փլուզման եզրին:
Դղյակի շինարարությունն սկսվել է 19-րդ դարի վերջերին և ավարտվել 1903 թվականին:
Միքայել Արամյանցը եղել է 19-րդ դարի վերջերի, 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, վաճառական և բարերար:













