«Հայաստան-Ադրբեջան. Պատերազմների, խաղաղության և հարևանության 120 տարի»

1229

Կանանց Օրակարգ հասարակական կազմակերպությունը հրատարակել է լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Հայաստան-Ադրբեջան. Պատերազմների, խաղաղության և հարևանության 120 տարի» ձեռնարկը:

Ավելի քան հարյուր էջանոց այս աշխատության մեջ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական պատերազմներին, բախումներին, էթնիկ զտումներին ու ջարդերին: Այն ընդգրկում է 1905-1907 թվականների հայ-թաթարական բախումներից մինչև 2023 թվականի Արցախի բռնի տեղահանությունն ու հայաթափումը:

Ձեռնարկը հրատարակվել է սահմանափակ տպաքանակով և վաճառքի ենթակա չէ: