Վարդան Հարությունյանը՝ ԱՆԻ կենտրոնի (հիմնադրամ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ

1576

Իրավապաշտպան, հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը դարձել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի (հիմնադրամ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Վարդան Հարությունյանը նախկին քաղբանտարկյալ է: Խորհրդային տարիներին հայ այլախոհների հետ պայքարել է կոմունիստական ամբողջատիրության դեմ: Ութ տարի՝ 1980-1988 թվականներին, անց է կացրել անազատության մեջ: Հարությունյանը քչաթիվ քաղկալանավորներից էր, որ խնդրագիր չգրեց, վաղաժամ ազատ չարձակվեց և շինծու պատիժը կրեց մինչ վերջ:

Նա երկու արժեքավոր հատորների՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» և «Քաղբանտարկյալի պատմություն» հուշագրության հեղինակն է:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ