Քրիստափոր Բ Ապահունի (628–630). գահից հրաժարական տված առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսը

1512

Կաթողիկոսական աթոռից հրաժարական տված առաջին Ամենայն Հայոց Հայրապետը եղել է Քրիստափոր Բ Ապահունին (628–630) կամ Ապահունեցին:

Կաթողիկոսական գահին նա հաջորդել է Կոմիտաս Ա Աղցեցուն (615-628):

Կաթողիկոս է ընտրվել Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու առաջարկությամբ:

Սեբեոս պատմիչը նրան անվանել է «այր հպարտ եւ ամբարտավան, որոյ լեզու իւր էր իբրև զսուր սուսեր»:

Կաթողիկոս ընտրվելուց երկու տարի անց ընդհարվել է Հայաստանի մարզպան Վարազտիրոց Բագրատունու հետ: Ընդհարման պատճառ է հանդիսացել մարզպանի քաղաքական նոր ուղեգիծը` շեշտված կողմնորոշումը դեպի Բյուզանդիա, որին ընդդիմացել է Քրիստափոր Բ Ապահունին:

Վարազտիրոցը չի հանդուրժել կաթողիկոսի ինքնուրույն դիրքորոշումը և անհնազանդությունը: Մարզպանը 630 թվականին Դվինում հրավիրել է բարձրաստիճան հոգևորականների և նշանավոր իշխանների ներկայացուցչական ժողով, որտեղ Քրիստափոր Բ Ապահունու դեմ ներկայացվել են մեղադրանքներ: Այդ ճնշումների տակ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժարական է տվել:

Գահընկեցությունից հետո Քրիստափոր Բ Ապահունին առանձնացել է Մասյացոտնում` իր կառուցած Ուղեաց ճգնարան-մենաստանում և կյանքի մնացած տարիներն անցկացրել այստեղ որպես անապատական:

Կաթողիկոսական գահին Քրիստափոր Բ Ապահունուն հաջորդել է Եզր Ա Փառաժնակերտցին (630-641):

Ուշագրավ է, որ Քրիստափոր Բ Ապահունուն հաջորդած թվով վեց Ամենայն Հայոց կաթողիկոսներ հարել են քաղկեդոնեականությանը՝

Եզր Ա Փառաժնակերտցի (630-641)

Ներսես Գ Տայեցի (Շինարար) (641-661)

Անաստաս Ա Ակոռեցի (661-667)

Իսրայել Ա Ոթմսեցի (667-677)

Սահակ Գ Ձորոփորեցի (677-703)

Եղիա Ա Արճիշեցի (703-717):

—-

ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը

ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ 

2050822110581001 – Հայկական դրամ

2050822110581020 – Դոլարային հաշիվ

2050822110581040 – Հաշիվ եվրոյով

2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով