«Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը աջակցում է սահմանային, մանկապատանեկան ֆուտբոլին

9247

Հայաստանի դեղագործական շուկայում առաջատար դիրք զբաղեցնող «Ալֆա Ֆարմ» ընկերությունը 2025-2026թթ մրցաշրջանի համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունում հանդես եկող ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբին:

«Մեր ակումբի համար այս օժանդակությունը շատ կարևոր է, ինչ համար խորին շնորհակալություն ենք հայտնում «Ալֆա Ֆարմ»-ին: Սա աջակցություն է ոչ միայն մարզային, սահմանային մանկապատանեկան ֆուտբոլին, այլ կարևոր սոցիալական նախաձեռնություն»,- ասել է ԴՈՎԵՂ ՖԱ-ի ղեկավար Թաթուլ Հակոբյանը:

ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբ են հաճախում 7-ից 14 տարեկան դպրոցականներ Նոյեմբերյան խոշորացված համայնքի շուրջ 10 սահմանային, գյուղական բնակավայրերից, ինչպես նաև Լոռու մարզի Օձուն և Դսեղ գյուղերից:

ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբ ՀԿ

16 սեպտեմբերի, 2025թ