Լելե Թեփեի ձախողված օպերացիան՝ 2020թ հոկտեմբերի 6-7. Հետքի զրույցը Գեղամ Աբրահամյան հետ

3512

2020 թվականի հոկտեմբերի 7-ին, 44-օրյա պատերազմի ընթացքում, հայկական զինված ուժերը սկսեցին մի օպերացիա, որի նպատակը Արցախի հարավում բնագիծը ճեղքած և թիկունք ներթափանցած ադրբեջանական ստորաբաժանումներին շրջափակման մեջ վերցնելն էր և սնուցման ուղիները կտրելը։

Գործությունը, որը հետագայում ստացավ Լելե Թեփեի օպերացիա անունը, ձախողվեց։ Հակահարձակման ձախողված օպերացիայի մասով 2025 թվականի մայիսին դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան հանձնեց քրեական վարույթ։

Վարույթով մեղադրյալներ են 8-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Արթուր Օհանյանը, նույն բրիգադի տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը և մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը։

ՀԵՏՔ, 23 հունիս, 2025թ, www.hetq.am