Ռոպէր Հատտէճեան (1926-2025). In Memoriam

686

Չեմ պատկերացնում հայկական Պոլիսը առանց Ռոպէր Հատտէճեանի:

Չեմ պատկերացնում հայ մամուլը, սփյուռքահայ մամուլը առանց Ռոպէր Հատտէճեանի:

Առաջին անգամ, երբ ոտք դրեցի Ստամբուլ, առաջիններից այցելեցի Իստիկլյալ Ջադդեսի՝ Մարմարա օրաթերթի խմբագրատուն, որտեղ զինաթափող ժպիտով ու ջերմ, շատ ջերմ բարևեց պարոն Ռոպէրը:

Ու այդպես էր ամեն անգամ:

Նա արևմտահայերենի պահապանն էր, պոլսահայ կյանքի ավելի քան կեսդարյա տարեգիրը, հմուտ խմբագրի տիպար… Շատ բան կարելի է գրել, բայց ամենից կարևորը՝ նա լավ ԼԱՎ ՄԱՐԴ էր:

Նրա դեմքին գրված էր՝ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ:

Քո երկնային ճամփան լույսերով է ողողված, սիրելի Ռոպէր:

Մի մոմ եմ վառելու հոգուդ հանգստության ու խաղաղության համար, սիրելի Ռոպէր:

Թաթուլ Հակոբյան

Սեպտեմբերի 8, 2025, Դովեղ