Էդմոն Մարուքյանի զրույցը Թաթուլ Հակոբյանի հետ. Դովեղ, հայ֊ադրբեջանական սահման, 28 օգոստոս, 2021թ

1799
Դովեղ-Քեմեռլի. հայ-ադրբեջանական բախում 1984-ի հոկտեմբերի 24-ին
«Երեւանում մի քանի օր հիվանդանոցում պառկելուց հետո եկա կենտկոմ եւ Կարեն Սերոբիչին (Դեմիրճյան) պատմեցի կատարվածի մասին։ Չեմ կարող մոռանալ, որ պատմածս լսելուց հետո նա շուռ եկավ եւ անձայն արտասվեց։ Ես առաջին անգամ էի նրա աչքերում արցունքներ տեսնում»,-հիշում է Մովսիսյանը:
Այս միջադեպի արձագանքը հասնում է Մոսկվա: Խորհրդային Միության առաջնորդներից Եգոր Լիգաչովը Մովսիսյանին հրավիրում է Մոսկվա` մանրամասների մասին տեղեկանալու նպատակով: Հայ-ադրբեջանական բախումից հետո Հայաստան է այցելում Ադրբեջանի առաջնորդ Բաղիրովը եւ կատարվածի համար ներողություն խնդրում:
Դովեղում արձանագրված միջադեպից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կատարվում է վարչական սահմանների հստակեցում Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի: Ընդունվում է փաստաթուղթ, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Հայաստանին են անցնում Դովեղի անտառները, արոտավայրեր Սիսիանում, Բարդի շրջանի Թաղիլար գյուղի տարածքը, 7-րդ դարի Ոսկեպարի եկեղեցին եւ այլ տարածքներ, ընդհանուր առմամբ` գրեթե 15 հազար հեկտար: