Ամերիկյան կանգառներ. Թաթուլ Հակոբյանը դեկտեմբերին հանդիպում-քննարկումներ կունենա երկու տասնյակ քաղաքներում

4660

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանը 2025 թվականի դեկտեմբերին Մ. Նահանգների երկու տասնյակ քաղաքներում և նահանգներում տեղի հայության համար զրույց-քննարկում-դասախոսությունների շարք կունենա «Հայաստան-2025. բարդ ընտրություն» թեմայով՝ ի աջակցություն ԱՆԻ կենտրոնի գործունեության:

Նախատեսվում է, որ Հակոբյանը ելույթներ կունենա հետևյալ նահանգներում և քաղաքներում.

Լոս Անջելես, Կալիֆոռնիա

Ֆրեզնո, Կալիֆոռնիա

Սակրամենտո, Կալիֆոռնիա

Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա

Պորտլենդ, Օրեգոն

Սիեթլ, Վաշինգթոն

Մինեապոլիս, Մինեսոտա

Միլուոկի, Վիսկոնսին

Չիկագո, Իլինոյիս

Դեթրոյթ, Միչիգան

Քլիվլենդ/Կոլամբուս, Օհայո

Բաֆալո/Ռոչեսթեր, Նյու Յորք

Բոսթոն, Մասաչուսեթս

Փրովիդենս, Ռոդ Այլենդ

Նյու Յորք Սիթի

Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա

Նյու Ջերսի նահանգ

Վաշինգթոն, DC

Ռիչմոնդ, Վիրջինիա

Շառլոթ, Հյուսիսային Կառոլինա

Ատլանտա, Ջորջիա

Ֆենիքս, Արիզոնա:

Առաջիկայում առավել հստակ կներկայացնենք հանդիպումների վայրերը, օրերը, ժամերը և կազմակերպիչների անունները:

Հանդիպում-քննարկումների ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Պետություն-Եկեղեցի, Հայաստան-Սփյուռք գործակցության հեռանկարներին:

Ձեռնարկների ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը, որ գրել է Փոլ Շահինյանի հետ՝ «Հերոսների ճամփորդությունը» գիրքը հայերեն և անգլերեն (The Journeys of Heroes):

Հանդիպում-քննարկումների ավարտին հնարավորություն կլինի նաև ձեռք բերել Հակոբյանի հեղնակած մյուս հատորները հայերեն և անգլերեն:

Ամբողջ հասույթը կուղղվի ԱՆԻ կենտրոնի գործունեությանը:

Թաթուլ Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ու Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (Թբիլիսի):

Նա աշխատել է «Անկախություն» (1991-1995), «Երկիր» (1998-2000), «Ազգ» (2000-2005), ՀԵՏՔ (2005-2006), «Ազդակ» (2005-2016), The Armenian Reporter” (2008-2009) պարբերականներում, Հայաստանի Հանրային ռադիոյում (2004-2008), «Սիվիլիթաս» հիմնադրամում և «ՍիվիլՆեթ» օնլայն հարթակում (2009-2021), «Ալիք Մեդիա»-ում (2021-2025):

Թաթուլ Հակոբյանը Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի  համակարգողն է և հիմնադիրը:  

2005-ին Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին` «Ազգ» թերթում տարածաշրջանային զարգացումները լուսաբանելու համար:

2009թ. նա ստացել է Երևանի մամուլի ակումբի մեկ այլ մրցանակ` իր «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար:

2014-ին նա արժանացել է Հայկաշեն Օզունյան գրական մրցանակին իր երկրորդ` «Հայերը ու թուրքերը» գրքի համար:

2016թ. Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին` Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:

Թաթուլ Հակոբյանի հետ կարող եք կապվել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին.

aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,

Ֆեյսբուքի էջերին.

https://www.facebook.com/profile.php?id=100000616638924

Հեռախոսահամարներ.

374 91 42 64 35 – Viber

374 98 65 53 21 – Whats up