1917 թվականի ռուսական հեղափոխություններից առաջ Երևանի և Կարսի նահանգները միասին ունեին 6 քաղաքային հիվանդանոց 87 մահճակալով, 22 գյուղական հիվանդանոցներ՝ 133 մահճակալով և 22 բուժօգնության՝ ֆելդշերական կայաններ, որոնք սպասարկում էին մոտավորապես 1.200.000 հասնող ազգաբնակչություն: Մինչև 1919 թվականի վերջը այդ թվերն աճեցին և դարձան 37 հիվանդանոց՝ 2.620 միացյալ մահճակալային տարողությամբ և բուժօգնության 15 կայան: Գործում էր մոտ 150 բժիշկ:
Այնինչ միայն Թիֆլիսում ավելի քան կրկնակի թվով հայ բժիշկներ ու բժշկական հաստատություններ կային:
1918-1919 թվականների ձմռանը մոտավորապես 70 բժիշկ է ծառայել Հայաստանում, նրանցից 57-ը վարակվել է տիֆով, որից 17-ը մահացել է հիվանդ բնակչությանը խնամելու ընթացքում:
Աղբյուրը՝ Յառաջ, 1920 թվական, 3 յունւարի, էջ 4, 7 յունւարի, էջ 4, Ռիչարդ Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատոր 2, Վերսալից-Լոնդոն, 1919-1920, Երևան, 2014, էջ 8: