Դովեղ – ԱՖԴ (Արթիկ)՝ 4-3

1654

ՀՀ ֆուտբոլի 2024-2025թթ մինչև 13 տարեկանների մանկապատանեկան առաջնության Մ13-Մ4 խմբում Նոյեմբերյանի Դովեղ-12 թիմը այսօր, ապրիլի 25-ին, Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվեց Արթիկի ֆուտբոլի դպրոցի թիմին:

Խաղն ավարտվեց Դովեղի հաղթանակով՝ 4-3 հաշվով:

Դովեղից երկուական գոլի հեղինակներ դարձան Արմեն Մարգարյանը և Արեգ Հովսեփյանը: