Ալէքսանդրապոլի գրաւումը. «Հորիզոն», 24 մայիսի, 1918թ

1287

Մայիսի 15-ին Ալէքսանդրապոլը գրաււեց թիւրք զօրքերից: Առաւօտեան ժամը 7-ին էր, որ սկսւեց քաղաքի ռմբակոծութիւնը: Ես շտապով հագնւեցի և շտապեցի փողոց, բայց ի՞նչ – փողոցը ամբողջապէս լցւած էր փոխչողներով: Սկզբում կարծեցի թէ դա մի պանիկա է, բայց երբ տեսայ փախչողների շարքերում և մեր զինւորներին հրացանները ուսերին փախչելիս, իմ մէջ մեռաւ բոլոր յոյսը և ես շտապեցի տուն, տան դուռը փակեցի, վերցրի երեխաներիս և շտապեցի կայարան:

Կայարանի մօտ իմ աչքերի առաջ ընկաւ թնդանօթի մի ռումբ, չպատճատելով ոչ մի վնաս, կայարանը լցւած էր ամբոխով – ասեղ գցելու տեղ չկար: Մի կերպ տեղաւորեցի երեխաներիս շոգեմեքենայի վրա, ինքս էլ բարձրացայ և նստեցի: Լացը, կոծը…

«Հորիզոն», 24 մայիսի, 1918թ

https://tert.nla.am/archive/HGG%20TERT/horizon%20tiflis/1918/1918(97)_ocr.pdf