Երևանի քաղաքագլուխները ցարական շրջանում (1879-1918)

1098

1879 թվականին ցարական հրովարտակով Երևանում հիմնվում է նոր՝ քաղաքագլխի պաշտոնը։ Մինչև 1918 թվականը, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Երևանն ունեցել է 11 քաղաքագլուխ, որոնցից վերջինը՝ Թադևոս Թոշյանը քաղաքագլուխ է եղել նաև անկախության շրջանում:

Ցարական շրջանում Երևանի քաղաքագլուխները.

1. Հովհաննես Ղորղանյան – 1879թ հոկտեմբերից 1884թ սեպտեմբեր,

2. Վասիլի Գեղամով (Բարսեղ Գեղամյան) – 1884թ սեպտեմբերից 1893թ դեկտեմբեր,

3. Լևոն Տիգրանյանց – 1894թ հունվարից 1895թ հունիս,

4. Արամ Բունիաթյան – 1895թ նոյեմբեր 1896թ հոկտեմբեր,

5. Վահան Տեր-Սարգսյան – 1896թ հոկտեմբեր 1898թ նոյեմբեր,

6. Իսահակ Մելիք-Աղամալյան – 1898թ նոյեմբեր- 1904թ մարտ,

7. Հովհաննես Մելիք-Աղամալյան – 1904թ մարտ 1910թ դեկտեմբեր,

8. Հովսեփ Տիգրանով – 1911թ հունվար 1912թ մարտ

9. Հովհաննես Մելիք-Աղամալյան – 1912թ փետրվար 1914թ դեկտեմբեր,

10. Սումբատ Խաչատուրյանց – 1915թ հունվար 1917թ դեկտեմբեր,

11. Թադևոս Թոշյան – 1917թ դեկտեմբերի 20-ից 1918թ դեկտեմբերի 25:

Լուսանկարում՝ Արմյանսկայա փողոցը, այսօր՝ Մաշտոցի պողոտան 1907թ