Օսմանյան կայսրության մայրաքաղաքում Հայաստանի դեսպանության շենքը՝ Թոքատլյան պանդոկ

968

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, այսօր՝ Ստամբուլ, բացվել է 1918 թվականին, երբ արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի և Ավետիս Ահարոնյանի պատվիրակությունը մեկնեց հարևան պետություն:

Առաջին դեսպանը Ֆերդինանդ Թախտաջյանն էր:

Դեսպանությունը տեղակայված էր Իստիկլալի Թոքատլյան պանդոկում (մյուս Թոքատլյան հյուրանոցը Թարաբյա թաղամասում էր), որի տերը հայտնի մեծահարուստ Մկրտիչ Թոքատլյանն էր:

Թոքատլյան պանդոկը այսօր էլ կա և այն պատկանում է Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդին:

Թ. Հ.