Պարույր Սևակ գյուղը գտնվում է Արարատի տարածաշրջանում, Երասխ-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա, Ուրծի լեռնաշղթայի մեղմաթեք լանջերին՝ ծովի մակարդակից 1170 մետր բարձրության վրա:
Ուրծի լեռնաշղթան գտնվում է Վեդիի վտակ Շաղափի ու Արածո գետերի միջև, երկարությունը մոտ 27 կիլոմետր է, ամենաբարձր գագաթը՝ 2446 մետր:
Գյուղը հիմնադրվել է 1978 թվականին: Սկզբնական շրջանում հիմնադրվել է որպես այգեգործական տնտեսություն, ապա 1984-ին դրան կից բնակավայրը կոչվել է գյուղ և իր անվանումը ստացել ի պատիվ հայ բանաստեղծի՝ նախ Սևակավան, ապա՝ Պարույր Սևակ:
Սահմանակից է Երասխ և Տիգրանաշեն գյուղերին:
Պարույր Սևակի բնակչությունը, ըստ 2011թ ՀՀ մարդահամարի, կազմել է՝ 365 մարդ առկա, 398 մարդ՝ մշտական:
Լուսանկարում՝ Ուրծի լեռներ, լուսանկարը՝ ArmGeo-ի
Շարքի նախորդ հրապարակումը՝