Հայերի վիճակը Կեսարիայում․ 1920 թվականի փետրվար

2050

Կեսարիայում վիճակը լավ է։ Միլլի շարժման հետևանքով գաղթի հոսանք սկսվեց, բայց կառավարությունն արգելեց։ Իզմիր և Կոնիա գնացողները ավելի բարեբախտ վիճակում չեն եղել։

Հակառակ անասելի կողոպուտների՝ ամենուրեք երևում են փողոցներում թուրք մուրացողներ։

Կեսարիա վերահաստատված հայերը կազմում են 250 տուն, որոնց մեջ հազիվ 150 այր գտնվի։

Թուրքերի մոտ բավական թվով թափառական որբեր կան, մոտ հինգ հազար, բայց պակասում են հավաքելու և պատսպարելու միջոցներ։

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, Երևան, թիվ 34, շաբաթ, 14 փետրվար, 1920 թ․

Լուսանկարում՝ Կեսարիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին