Հայերը Կարին/Էրզրումում․ 1920 թվականի օգոստոս

2174

Ղարս 25 օգոստոս, 1920թ

Մեր ներկայացուցիչը հաղորդում է որ անգլիացիների նախաձեռնութեամբ հաւաքւած են Էրզրումի թիւրք ազգաբնակութեան մօտ գտնւած հայ երեխաները և տեղաւորւած են որբանոցներում որոնք պահւում են անգլիացիներով:

Շիրակի շրջանից գերւած 10,000 հայերը նոյնպէս ապրում են անգլիական հպատակութեան տակ:

Բոլորը տեղաւորւած են եկեղեցու Սանասարեան և Արծրունեան վարժարաններում:

Էրզրումում կանոնաւոր զօրք բնաւ չկայ:

Կարսից հեռացող մահմեդականները տեղաւորւած են Էրզրումի շրջանի գիւղերում: Տաճկաստանի խորքերում ապաստանած Էրզրումցի թիւրքերը վերադառնում են: Նրանց հետ գալիս են և հայ արհեստաւորները:

Ժողովուրդ, թիվ 164, 30 սեպտեմբեր, 1920թ

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/164.pdf

Լուսանկարում՝ Սանասարյան վարժարանի շենքը Կարինում