Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հուլիսի 5-ին կազմակերպել էր դասախոսական երեկո՝ հանդիպում-քննարկում պատմաբան, ԱՄՆ Միչինգանի Դիրբորնի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ Արա Սանջյանի հետ: Թեման՝ «Խորհրդային Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունները. պատմական ակնարկ, 1920-1991»:
Դասախոսական երեկոն, որ տեղի ունեցավ Երևանի Մետաքսի ճանապարհ հյուրանոցում, տևեց ավելի քան 2 ժամ և ավարտվեց հարց-պատասխանով և թեյի հյուրասիրությամբ:
Առաջիկա օրերին ամբողջական քննարկումը հասանելի կլինի ԱՆԻ կենտրոնի Յութուբի էջում և կայքում:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
5 հուլիս, 2023թ