Սամվել Բաբայան. Քելբաջարի գրավման և Արցախյան բանակի կազմավորման գործում Վազգեն Մանուկյանի ավանդը եղել է չնչին

2190

ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունը. օգոստոս, 1996թ.

“Վերջերս Հայաստանի ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, թե իբր ղարաբաղյան բանակի հաղթանակների սկիզբը և մասնավորապես Քելբաջարի գրավումը պայմանավորված են եղել այդ տարի Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի գործունեությամբ: Քելբաջարի գրավման գործողությունը մշակվել և իրականացվել է ղարաբաղյան բանակի կողմից, իսկ Վազգեն Մանուկյանի անհատական ավանդը ինչպես այդ, այնպես էլ ղարաբաղյան բանակի կազմակերպման գործում չնչին է եղել: Ղարաբաղյան զինվորականությունը վրդովված է կեղծիքի միջոցով Հայաստանի նախագահական ընտրարշավում միավորներ կորզելու Վազգեն Մանուկյանի փորձերից, նրա այդ քայլը համարում է սրբապղծություն` իրենց կյանքը հանուն հաղթանակի զոհաբերած ազատամարտիկների հիշատակի նկատմամբ”:

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, թիվ 172, 31 օգոստոս, 1996թ.