Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը 1992-ի ծանրագույն ձմռանը Հայաստանին նվիրեց 6.000 տոննա ցորեն

14111

Անկախության առաջին տարիները ծանր էին նախկին խորհրդային հանրապետությունների, առաջին հերթին նրանց համար, ովքեր ներքաշվել էին արյունալի պատերազմների մեջ:

Ադրբեջանի հետ օր օրի ընդլայնվող պատերազմից բացի, Հայաստանը և ԼՂ-ը պայքարում էին խավարի, ցրտի ու սովի, շրջափակման դեմ:

Դեկտեմբերի 7-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ուղերձներ էր հղել ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, այլ երկրների ղեկավարությանը, որոնցում նկարագրվում էր շրջափակման հետեւանքով Հայաստանում ստեղծված ծանր վիճակը:

1992թ. ընթացքում Հայաստանի տնտեսական անկումը կազմեց ավելի քան 40 տոկոս, որի մոտ կեսը պայմանավորված էր շրջափակման գործոնով:

Լրջագույնը հացի խնդիրն էր:

Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը Հայաստանին նվիրեց վեց հազար տոննա հացահատիկ, որը Լաթաքիայից Թուրքիայով հասցվեց Երևան:

Այդ հացը Արցախում և Հայաստան-Ադրբեջան սահմաններում արյունալի պատերազմի մեջ ներքածված հայ ժողովրդին բավարարեց ավելի քան տասը օր: