Միսակ Գալեան. In Memoriam

5415

Ուշացումով իմացա, որ Չիկագոյում կյանքից հեռացել է ԱՆԻ կենտրոնի և իմ լավ բարեկամներից Միսակ Գալյանը: Երբ 2021թ մարտին երրորդ անգամ Չիկագոյում էի, գործարար, ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը հանդիպում էր կազմակերպել, որտեղ ելույթ ունեցա, Միսակը չկար: Ծանր, երկարատև հիվանդությունը թույլ չէր տվել ներկա լինել:

Միսակի, ինչպես մոլորակի տարբեր անկյուններում գտնվող հազարավոր հայերի հետ, ծանոթացել եմ անում ֆեյսբուքի միջոցով: 2016-ի մայիսին Կալիֆոռնիայում էի, զանգ ստացա Միսակից: Ասաց, որ ինձ հրավիրում է Չիկագո: Ասացի՝ հիմա չեմ կարող, բայց պայմանավորվեցինք, որ Չիկագո կմեկնեմ սեպտեմբերին:

2016թ սեպտեմբերին Միսակ Գալյանը և ՀԲԸՄ-ն՝ Բարեգործականի սրահում, կազմակերպել էին իմ դասախոսական երեկոն: Մեկ գիշեր և երկու օր մնացի Չիկագոյում և այդ ընթացքում՝ սկսած օդանավակայանից դիմավորելը վերջացրած ճանապարհելն ու կացությունը կազմակերպել էր Միսակը: Նրա օգնությամբ ծանոթացա Չիկագոյի հետ, որի մասին ավելի շատ տեղյակ էի ֆիլմերից: Չիկագոյի կենտրոնական հատվածը հատկապես տպավորել էր ինձ:

Չիկագոյում երկրորդ անգամ եղա 2018թ սեպտեմբերին և կրկին Միսակն էր ինձ առաջնորդողը`լինի դեպի տեղի հայկական եկեղեցի, քաղաքի կենտրոն կամ օդանավակայան:

Թեև ուշացումով, բայց ցավ եմ ապրում, որ կորցրել եմ իմ լավ ընկերներից ու բարեկամներից մեկին:

Թաթուլ Հակոբյան