Քըրք Քըրքորյան. «Որքա՞ն փող է պետք այս ամենը [Արևմտյան Հայաստանը] գնելու համար»

6233

Այսօր՝ հունիսի 6-ը, Հայաստանի ազգային հերոս և մեծ բարերար Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1917թ Ֆրեզնոյում, Կալիֆոռնիա, ԱՄՆ: Մահացել է 98 տարեկանում՝ 2015թ հունիսի 15-ին՝ Լոս Անջելեսում:

Ներկայացնում ենք մի հատված նրա Հայաստան կատարած առաջին՝ 1998թ. այցից:

Ահա թե ինչ է գրում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր “Անկախության ճանապարհով” գրքում (էջ 116). «Աշխատանքային հանդիպումներից բացի՝ Քըրքը մի քանի տեսարժան վայրեր այցելեց: Ծիծեռնակաբերդում, Ցեղասպանության թանգարանի մուտքի մոտ թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը պատմում էր, Քըրքը՝ լսում: Ես կանգնած էի մի քանի քայլ հեռու, լսեցի, որ Քըրքն ինձ է կանչում: Նա կանգնած էր Արևմտյան Հայաստանի փորագրած մեծ քարտեզի առջև, որը բացահայտում էր մեր կորուստների վիթխարիությունը: Շրջվեց դեպի ինձ ու շատ անկեղծ հարցրեց, «Որքա՞ն փող է պետք այս ամենը գնելու համար»: Ես պատասխանեցի տենչանքով. «Դրա համար միայն փողը բավարար չէ, Քըրք»:

Լուսանկարում՝ Վարդան Օսկանյանը և Քըրք Քըրքորյանը Հայոց ցեղասպանության թանգարանում՝ Արևմտյան Հայաստանի քարտեզին նայելիս: