1-ին. մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը և պատասխանում ենք,
2-րդ. Հայասատանը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների` 1991 թ դեկտեմբերի 8-ի՝ ԱՊՀ-ին միանալու փաստաթղթի մասին է։
3-րդ. հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։
4-րդ. հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները`ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, ինչպես նաև՝ հաղորդակցությունների վերաբացումը։
5-րդ. հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Ամրագրված են ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։
6-րդ. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Մարտի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր 5 կետեր՝
- Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
- Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
- Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
- Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
- Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։












