Արցախի կարգավիճակ, Հադրութ, Շուշի

765

24 ապրիլի, 2022

Հայաստանի անկախացումից հետո պետականաշինության տարբեր ոլորտներում իրենց երկարատև ավանդն ունեցած մի խումբ անհատներ հանդես են եկել նախաձեռնությամբ և դիմել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու սույն հայտարարությանը։ Նշվում է, որ նախաձեռնող խումբը զերծ է որևէ կուսակցական կապակցվածությունից։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմից ի վեր թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքները վերաբերում են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներին, որոնք կարևորագույն նշանակություն ունեն մեր պետականության, ինչպես նաև ազգային ու տարածաշրջանային անվտանգության համակարգում: Ուստի, այս հարթություններում առկա մարտահրավերները պետք է ընկալել իրատեսորեն, առանց ավելորդ հուզականության, ծայրահեղությունների և կեղծ խաղաղասիրության:

Մենք համոզված ենք, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում առավել ցայտուն են դրսևորված հետևյալ խնդիրները, որոնց հանդեպ մոտեցումները պահանջում են հստակություն՝ հենված բացառապես մեր ազգային-պետական շահերի վրա.

  • Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման և իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որևէ պատճառաբանությամբ կամ որևէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա։ Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների և պատասխանտվության տիրույթում է։
  • Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի և Շուշիի շրջանները, Հայաստանի և Արցախի միջև անխափան և ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը և ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։
  • Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից և մարտունակ Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ։
  • Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցային գործընթացում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն անսակարկելի է։ Հայ-թուրքական երկխոսության արդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել Արցախի կարգավիճակի և Արցախում անվտանգության խնդիրների վերջնական լուծման հետ։

Մեր տարածաշրջանում խաղաղություն, սահմնազատում ու սահմանագծում, կոմունիկացիաների վերաբացում, միջպետական հարաբերությունների հաստատում հասկացություններն ունեն հստակ իրավիճակային, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական  առանձնահատկություններ: Եթե խաղաղության ձգտումը Հայաստանի և Արցախի համար վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմը վերսկսելու խաղաքարտն անընդհատ կդառնա շահարկման առարկա։ Այս փուլում, երբ վերոհիշյալ հիմնահարցերը լուծված չեն, մեզ համար անընդունելի են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները մեր հասարակությանն ու Սփյուռքին ներկայացնելու սին փաստարկները և քարոզչությունը, կասկածելի են դրանց ճշմարտացիությունն ու անկեղծությունը:

Համազգային այս խնդիրների արդյունավետ իրագործման համար, անհրաժեշտ է օգտագործել վստահաբար դեռ չսպառված դիվանագիտական զինանոցը և համայն հայության ամբողջական ներուժն ու միասնակությունը։ Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, հարկավոր է համազգային անհամաձայնությունը բարձրաձայնել Հայաստանի և Արցախի համար սպառնալից ցանկացած դրսևորման հետ և ոտքի կանգնել պաշտպանելու մեր ազգային-պետական շահերը և արժանապատվությունը։

Հայրենիքը վեր է ամեն ինչից և չի կարող վտանգվել որևէ պարագայում։

Նախաձեռնող խումբ 

Արտակ Բշտիկյան- Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական

Վահագն Մելիքյան- ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ և լիազոր դեսպան

Արսեն Գասպարյան- Վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր

Ֆադեյ Չարչօղլյան- Արտակարգ և լիազոր դեսպան

Կարեն Միրզոյան- Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, Արտակարգ և լիազոր դեսպան

Ռուբեն Մելքոնյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Զարմինե Զեյթունցյան- Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ

Ավետիք Հարությունյան- Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սույն հայտարարությանը միացել են՝

Րաֆֆի Հովհաննիսյան- Նախկին արտգործնախարար

Վարդան Օսկանյան- Նախկին արտգործնախարար

Արա Այվազյան- Նախկին արտգործնախարար

Ավետ Ադոնց- Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

Արտակ Ապիտոնյան- Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

Գագիկ Ղալաչյան- Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

Ռուբեն Կարապետյան- Արտակարգ և լիազոր դեսպան

Գրիգոր Առաքելյան- Արտակարգ և լիազոր դեսպան

Վարդան Ասոյան- Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Կարեն Դադուրյան- Արտգործնախարարի նախկին խորհրդական

Նաիրա Զոհրաբյան- ԱԺ նախկին պատգամավոր

Մետաքսե Հակոբյան-Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր

Ռուբեն Մելիքյան- Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Վիգեն Սոնենց-Փափազյան- Իրավաբան, միջազգային օրենքի մասնագետ, Ամերիկայի Հայ դատի Արևմտյան ափի նախկին տնօրեն

Վարուժան Իսկենդերյան- Ավստրալիայում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ

Աշոտ Մելքոնյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս

Ռուբեն Սաֆրաստյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս

Արամ Սիմոնյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

Գուրգեն Մելիքյան- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր

Արծրուն Ավագյան- Բանասիրական գիությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Մուրադյան- Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

Մարատ Գրիգորյան- ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան

Էդիկ Մինասյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Անժելա Աչիկգյոզյան- Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Յուրա Ավետիսյան- Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վարդան Ոսկանյան- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր

Վարուժան Գեղամյան- Պատմական գիտությունների թեկնածու

Արաքս Մանսուրյան- Օպերային երգչուհի, պրոֆեսոր

Հրանտ Թոխատյան- ՀՀ ժողովրդական արտիստ

Դավիթ Ամալյան- ՀՀ վաստակավոր արտիստ

Շուշան Պետրոսյան- ՀՀ վաստակավոր արտիստ

Արմեն Հյուսնունց- Արվեստի վաստակավոր գործիչ

Ալլա Լևոնյան- ՀՀ վաստակավոր արտիստ

Արամ Գևորգյան (Արամո)- ՀՀ վաստակավոր արտիստ

Մհեր Մկրտչյան- Պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր

Դավիթ Սահակյանց- Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր մուլտիպլիկատոր

Նարեկ Դուրյան- Բեմադրիչ, դերասան

Կարեն Գրիգորյան- Մեդիափորձագետ, գիտությունների թեկնածու, երգահան և հեռուստահաղորդավար

Արաբո Իսպիրյան- Երգիչ

Հովհաննես Գալստյան- պրոդյուսեր

Վահե Յան- Կինոռեժիսոր

Արթուր Գևորգյան- Քանդակագործ

Վահե Բեգոյան- “Սաղմոսերգու” երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր