Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 23 հայ է զոհվել. Դավիթ Մկրտչյան

1392

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով 23 հայ է զոհվել, 5-ը՝ զինվորական, 18-ը՝ խաղաղ բնակիչներ, «Ազատության» հետ զրույցում ասել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

Նա ընդգծել է, որ 23-ը այս պահին հաստատված դեպքերն են, այս թիվը, սակայն, կարող է փոփոխվել. «2-3 օրը մեկ լսում ենք, որ այնտեղ, այնտեղ, այնտեղ զոհվում են»։

Ուկրաինայի բնակչությունը, համաձայն 2001թ մարդահամարի տվյալների, 48,457,100 է: Ըստ ազգությունների պատկերը հետևյալն է.
Ուկրաինացիներ – 37,541,693 կամ 77.8 տոկոս,
Ռուսներ – 8,334,141 կամ 17.3 տոկոս,
Բելառուսներ – 275,763 կամ 0.6 տոկոս,
Մոլդովացիներ – 258,619 կամ 0.5 տոկոս,
Ղրիմի թաթարներ – 248,193 կամ 0.5 տոկոս,
Բուլղարացիներ – 204,574 կամ 0.4 տոկոս,
Հունգարացիներ – 156,566 կամ 0.3 տոկոս,
Ռումինացիներ – 150,989 կամ 0.3 տոկոս,
Լեհեր – 144,130 կամ 0.3 տոկոս,
Հրեաներ – 103,591 կամ 0.2 տոկոս,
Հայեր – 99,894 կամ 0.2 տոկոս,
Հույներ – 91,548 կամ 0,2 տոկոս:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում բնակվում են ավելի քան 130 ազգեր: