Ակներ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, Վարարակ (Գորիս) գետի ափին, մարզկենտրոն Կապանից 69 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1700 մետր բարձրության վրա: Բռուն կամ Բուռուն անունով այս գյուղը հիմնադրվել է 1880 թվականին: Գյուղի մոտով է հոսում «Տերտերի առու» կոչվող ջրանցքը, որը կառուցվել է 10-րդ դարում։ Ակները 1958-90թթ. գտնվում էր Վերիշենի պետական տնտեսության կազմում։
Այսօր Ակները Գորիս խոշորացված համայքնի մաս է կազմում: Ըստ մարզպետարանի տվյալների, ունի 1109 բնակիչ:
Ակների բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1897 թվական – 226 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1922 թվական – 468 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 488 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 540 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով Ակներն ունեցել է.
1959 թվական – 568 հոգի,
1970 թվական – 709 հոգի,
1979 թվական – 632 հոգի:
2001 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով Ակներն ունեցել է 1087 բնակիչ, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1374:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Դիտել նաև՝













