Քարաշեն գյուղի բնակչությունը 1831-2011 թվականներին. Գորիսի շրջան

2014

Քարաշեն գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 16 կմ, մարզկենտրոն Կապանից 81 կմ հեռավորության, ծովի մակերևույթից գրեթե 1550 մետր բարձրության վրա: Պատմական աղբյուրներում հիշատակվում է միջնադարից։ Գյուղում պահպանվել են 16-17 դարերի եկեղեցի, 13-15 դարերի գերեզմանոցներ։

Այսօր մաս է կազմում խոշորացված Տեղ համայնքի:

Քարաշենի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 74 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 353 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 600 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 628 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական682 հոգի, 

1914 թվական – 756 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1916 թվական – չի նշվում

1919 թվական – չի նշվում,

1922 թվական – 750 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 656 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 750 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Քարաշենն ունեցել է.

1939 թվական – 661 հոգի,

1959 թվական – 589 հոգի,

1970 թվական – 505 հոգի,

1979 թվական – 542 հոգի,

1989 թվական – 493 հոգի:

2001 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով Քարաշենն ունեցել է 576, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 550 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել նաև՝