Կողես գյուղը Հայաստանի հունական բնակավայրերից է, գտնվում է Ստեփանավանից 17 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Վանաձորից 52 կմ հեռավորության, ծովի մակարդակից մոտ 1280 մետր բարձրության վրա:
Գյուղում ու շրջակայքում պահպանվել են 6-8-րդ դարերի քառակող կոթող, 11-րդ դարի եկեղեցի, 13-րդ դարի կամուրջ, Տուտիկ իշխանի կառուցված հուշակոթողներ(1241 թ)։
Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Կողեսի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – չի նշվում,,
1873 թվական – չի նշվում,
1886 թվական – 590 հոգի, բոլորը՝ այլ (հույն),
1897 թվական – 639 հոգի, որից 4-ը՝ հայ, 5-ը՝ իսլամ, 630-ը՝ պրավոսլավ (հույն),
1908 թվական – 680 հոգի,
1914 թվական – 1060 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի, հույներ
1916 թվական – 1017 հոգի,
1919 թվական – չվիճակագրված,
1922 թվական – 485 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 438 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 381-ը՝ հայ, 57-ը՝ հույն,
1931 թվական – 611 հոգի, որից 68-ը՝ հույն, 543-ը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Կողեսն ունեցել է.
1939 թվական – 684 հոգի,
1959 թվական – 461 հոգի,
1970 թվական – 338 հոգի,
1979 թվական – 374 հոգի:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի
Դիտել նաև՝













