Վարդաբլուր գյուղը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 31 կմ է հեռավորության, ծովի մակերևույթից մոտ 1320 մետր բարձրության վրա: Գյուղում պահպանվել է 6-րդ դարի սրահավոր, միանավ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցի: Վարդաբլուրը մի քանի գյուղերի՝ Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, մաս է կազմում խոշորացված Գյուլագարակ համայնքի:
Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Վարդաբլուրի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 75 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – չի նշվում,
1886 թվական – 830 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1019 հոգի, բոլորը՝ հայ,
1904 թվական – 1410 հոգի,
1914 թվական – 1380 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – 1204 հոգի,
1919 թվական – 1420 հոգի,
1922 թվական – 1481 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 1597 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 1559 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Վարդաբլուրն ունեցել է.
1939 թվական – 1810 հոգի,
1959 թվական – 1517 հոգի,
1970 թվական – 1906 հոգի,
1979 թվական – 1146 հոգի,
1979 թվական – 1390 հոգի:
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի
Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի
Դիտել նաև՝













