Հոբարձի գյուղը գտնվում է համանուն գետի ափին, Ստեփանավան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Վանաձորից 30 կմ է հեռավորության, ծովի մակերևույթից 1330 մետր բարձրության վրա: Գյուղում պահպանվել է 6-րդ դարի սրահավոր, միանավ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցի:
Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Հոբարձիի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 31 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 176 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 308 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 413 հոգի, բոլորը՝ հայ,
1904 թվական – 590 հոգի,
1914 թվական – 612 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – 573 հոգի,
1919 թվական – 600 հոգի,
1922 թվական – 634 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 633 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 632-ը՝ հայ, 1-ը՝ թուրք,
1931 թվական – 710 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Հոբարձին ունեցել է.
1939 թվական – 778 հոգի,
1959 թվական – 709 հոգի,
1970 թվական – 744 հոգի,
1979 թվական – 694 հոգի,
1979 թվական – 803 հոգի:
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի
Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի
Դիտել նաև՝













