Սվերդլով գյուղը գտնվում է Ուռուտ գետի ափին, Ստեփանավան քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոն Վանաձորից 48 կմ հեռավորության, ծովի մակերևույթից գրեթե 1500 մ բարձրության վրա:
Մինչև 1940թ հունիսի 1-ը Սվերդլովը կրել է Հայդարբեկ անունը: Գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 5-ից 7-րդ դարերում:
Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Սվերդլովի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 147 հոգի, որից 143-ը՝ հայ, 4-ը՝ իսլամ,
1873 թվական – չի նշվում,
1886 թվական – 588 հոգի, որից 572-ը՝ հայ, 16-ը՝ թաթար,
1897 թվական – 791 հոգի, որից 781-ը՝ հայ, 10-ը՝ իսլամ,
1904 թվական – 805 հոգի,
1914 թվական – 1183 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – 1408 հոգի,
1919 թվական – չվիճակագրված,
1922 թվական – 1392 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 1497 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 1639 հոգի, բոլորըը՝ հայ, 13-ը:
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Սվերդլովն ունեցել է.
1939 թվական – 1421 հոգի,
1959 թվական – 1066 հոգի,
1970 թվական – 924 հոգի:
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի
Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի
Դիտել նաև՝













