1923թ. հունվարի 10-ից Անդրկովկասում սկսում է կիրառվել միասնական թղթադրամը՝ Անդրկովկասյան ռուբլին: Թղթադրամի կենտրոնում պատկերված էր Անդրկովկասյան ֆեդերացիայի տունը Թիֆլիսում եւ չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն ու ադրբեջաներեն գրառումներով:
«Եղբայրական երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցության համար հսկայական նշանակություն ունեցող այս ակտը գալիս է գործնական հիմք տալու ֆեդերատիվ միության այն հախուռն ձգտմանը, որ ունեն երեք հանրապետությունների բանվորագյուղացիական մասսաները»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»:
Համաձայն Անդրկովկասյան ֆեդերացիայի խորհրդի հրամանի՝ շրջանառության մեջ էին դրվում 1000-ից մինչեւ մեկ միլիոն արժողությամբ թղթադրամներ:

Հանրապետություններում եղած փողը փոխելու համար տրվում էր երկու ամիս ժամանակ: Փոխանակման կուրսը տարբեր էր. եթե վրացական փողը փոխանակվում էր մեկին մեկ, ապա ադրբեջանական 100 ռուբլին համապատասխանում էր նոր թղթադրամի մեկ ռուբլուն: Հայաստանի դեպքում տարբերությունն ավելի մեծ էր՝ 150-ը մեկ ռուբլու դիմաց:
Աղբյուրը՝ Հայկական Կարմիր, 1923 թվական, Մեդիամաքս
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Դիտել նաև ԱՆԻ կենտրոնի քննարկումը՝













