ԱՆԻ կենտրոնի, Արգամ Այվազյանի և Թաթուլ Հակոբյանի հատորները հասանելի են Վարդենիսի քաղաքային գրադարանում

609

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2022 թվականի մարտի 9-ին իր հրատարակություններով, Թաթուլ Հակոբյանի հատորներով և հայագետ Արգամ Այվազյանի կողմից նվիրաբերված գրքերով համալրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքային գրադարանը:

Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և Շահէ Շխըրտմեանի օժանդակությամբ:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի քաղաքային գրադարաններին նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի շուրջ 200 օրինակ:

Վարդենիսի քաղաքային գրադարանին փոխանցվել են հետևյալ գրքերը.

Արգամ Այվազյան, Նախիջևան. Գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ, Երևան, 2007 – 1 օրինակ,

Արգամ Այվազյան, Նախիջևան. Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, 1995 – 2 օրինակ,

Արգամ Այվազյան, Մեզ պետք են մտքի զորավարներ – 1 օրինակ

Արգամ Այվազյան, Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ – 2 օրինակ,

Արգամ Այվազեան, Նախիջեւան – պատմական վկայախօսների պատկերացոյց (հուշարձանների ուղեցույց-քարտեզ), Երևան, 2006, 1 թերթով (0.70սմx1մ), երկկողմյա, հուշարձանների շուրջ 160 գունավոր պատկերազարդմամբ – 2 օրինակ,

Արգամ Այվազյան, Ագուլիսի բարբառի մասունքներ (երկրորդ հրատարակություն), Երևան, 2012,

ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի, 5 դաշնակցական գործիչների բանավեճը – 1 օրինակ,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018թ, Երևան – 1 օրինակ,

Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019թ, Երևան – 1 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», 2021թ, Երևան – 1 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», 3-րդ՝ 2011թ հրատարակություն, Երևան – 2 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012թ, Երևան – 2 օրինակ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն