
Ներկայացնում ենք բոլոր 19 գյուղերը ըստ բնակչության քանակի.
1. Սևքար 1.019 հոգի
2. Աչաջուր 889 հոգի
3. Կոթի գյուղ/Կոթի 777 հոգի
4. Սռի գյուղ/Սարիգյուղ 450 հոգի
5. Իջևան 440 հոգի
6. Ղողշողթան/Ոսկևան 354 հոգի
7. Ուզունթալա/Այգեհովիտ 345 հոգի
8. Աղդան/Ակնաղբյուր 327 հոգի
9. Ջողազ/Բերքաբեր 312 հոգի
10. Դոստլու/Բարեկամավան 302 հոգի
11. Լալի գյուղ/Վազաշեն 237 հոգի
12. Խաշթառակ 214 հոգի
13. Ոսկեպար 179 հոգի
14. Կունեն/Կիրանց 171 հոգի
15. Մելիք գյուղ/Ծաղկավան 168 հոգի
16. Բաղանիս 134 հոգի
17. Թալա/Գետահովիտ 118 հոգի
18. Խավարաձոր/Լուսաձոր 105 հոգի
19. Ռևազլու/Դիտավան 51 հոգի
Այսպիսով, 1831 թվականին Իջևանի շրջանի ամենամեծ գյուղը եղել է Սևքարը, որը մեծությամբ Հայաստանի 11-րդ բնակավայրն էր:

Մինչև 1937 թվականը վերոնշյալ գյուղերը եղել են Խորհրդային Հայաստանի Իջևանի շրջանի կազմում: Երբ ձևավորվեց Նոյեմբերյանի շրջանը, Իջևանի գյուղերից Ոսկեպարը, Ոսկեվանը, Բաղանիսը, Կոթին և Բարեկամավանը, ինչպես նաև 1870-ականներին հիմնադրված Ջուջևանը անցան Նոյեմբերյանի կազմ:
Դիլիջանի շրջանը, որ այսօր մտնում է Տավուշի մարզի կազմ, հիմնականում եղել է առանձին շրջան, որին պատկանել են ոչ միայն շրջակա գյուղերը, այլև այսօրվա Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի գյուղերը, ինչպես նաև՝ Ծովագյուղն ու Սեմյոնովկան:
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարը՝ ԱՆդրանիկ Քեշիշյանի
Դիտել նաև՝