Կարսի մարզի Զարուշատի մահմեդական շրջանը հպատակվում է Հայաստանին․ 15 փետրվարի, 1920

3791

Նախարարապետ Ա․ Խատիսյանին

Ղարս, 15 փետրվար

Եկվոր ավանտյուրիստների ձեռքով կողոպտված և ահաբեկված Զարուշատի ազգաբնակությունը զորքի օգնությամբ վերջապես իր միջից նրանց քշեց, հանձնարարելով մեզ ներկայանալ Ղարսի նահանգապետին` հպատակության հավաստիացում հայտնելու։

Գնդապետ Կազիմովի միջոցով թույլտվություն ստանալով՝ մենք այսօր նրա հետ Ղարս հասանք։ Վերոգրյալի մասին զեկուցելով, խնդրում ենք կառավարությանը հայտնել մեր օրինահնազանդության հավաստիքը և մեզ համարել Հայաստանի հանրապետության քաղաքացիներ, չմերժելով մեր վերաբերմամբ հոգատարություն․․․

Զարուշատի ներկայացուցիչներ՝ Շամիլ աղա Հաջի Մուսաֆա օղլի, Մուսա աղա Մամո օղլի, Մեյրալի Խոջա օղլի։

Նախարարապետ Ա․ Խատիսյանին

Ղարս, 15 փետրվար

Այսօր հանդիսավոր կերպով իշխանության և քաղաքագլխի ներկայությամբ ես ընդունեցի Զարուշատի 25 անվանի ներկայացուցիներին, որոնք խնդրում են իրենց զերծ պահել արտաքին բռնի ուժից՝ հավաստիացնելով իրենց կատարյալ օրինահնազանդությունը և հպատակությունը  մեր կառավարությանը։

Նահանգապետ՝ Ղորղանյան

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, Երևան, չորեքշաբթի, թիվ 37, 18 փետրվար, 1920թ․

Լուսանկարում՝ Կարս-Գյումրի երկաթուղին թուրքական հատվածում

Կարդալ նաև՝

Ստեփան Ղորղանյան. Կարսի նահանգապետը (1919-1920)