Աշխարհի բնակչության թիվը հասնում է 8 միլիարդի. ամենախոշոր 20 երկրները

25676

Աշխարհի բնակչության թիվը մոտենում է 8 միլիարդին: 2022 թվականի փետրվարի 12-ի դրությամբ, մոլորակի բնակչության թիվը 7 միլիարդ 926 միլիոն 737 հազար է:

Աշխարհում կա միայն երկու պետություն, որտեղ բնակչության թիվը անցնում է 1 միլիարդից՝ Չինաստանն ու Հնդկաստանը:

300 միլիոնից ավելի բնակչություն ունեցող մեկ երկիր կա՝ Միացյալ Նահանգները:

200 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրներն են Ինդոնեզիան, Պակիստանը, Բրազիլիան և Նիգերիան:

100 միլիոնից ավելի բնակչություն ունեն Բանգլադեշը, Ռուսաստանը, Մեքսիկան, Ճապոնիան, Եթովպիան, Ֆիլիպինները և Եգիպտոսը:

Աշխարհի երկրների ցուցակը՝ բնակչության թվաքանակով, 2020 թվականի տվյալներով.

  1. Չինաստան – 1 միլիարդ 448 միլիոն 324 հազար
  2. Հնդկաստան – 1 միլիարդ 402 միլիոն 334 հազար
  3. ԱՄՆ – 334,171,000
  4. Ինդոնեզիա – 278,291,000
  5. Պակիստան – 228,097,000
  6. Բրազիլիա – 215,032,000
  7. Նիգերիա – 214,822,000
  8. Բանգլադեշ – 167,391,000
  9. Ռուսաստան – 146,035,000
  10. Մեքսիկա – 131,165,000
  11. Ճապոնիա – 125,856,000
  12. Եթովպիա – 119,803,000
  13. Ֆիլիպիններ – 111,999,000
  14. Եգիպտոս – 105,573,000:

100 միլիոնին մոտ են Վիետնամը և Կոնգոն՝ համապատասխանաբար 98,777,000 և Կոնգոն՝ 94,246,000:

17-րդ տեղում Թուրքիան է՝ 85,836,000, 18-րդում՝ Իրանը՝ 85,774,000, 19-րդում՝ Գերմանիան՝ 84,219,000 և 20-րդը՝ Թայլանդը՝ 70,084,000:

Լուսանկարում՝ տեսարան Պեկինից

https://www.aniarc.am/2022/02/12/shops-dovegh-vodka-dry-fruit-2022/