Աբդուլլահ Գյուլը և Սերժ Սարգսյանը միմյանց հինգ անգամ շնորհավորել են Հայաստանի և Թուրքիայի անկախության/հիմնադրման օրը

5540

Հինգ տարի շարունակ` 2009-ին, 2010-ին, 2011-ին, 2012-ին և 2013-ին, Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղում իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին և շնորհավորում Թուրքիայի Հանրապետության հիմնադրության օրը` հոկտեմբերի 29-ը:

Նույնն անում էր Գյուլը՝ շնորհավորական ուղերձ հղելով Հայաստանի անկախության՝ սեպտեմբերի 21-ի առիթով: Ընդ որում, առաջինը նման ուղերձ հղել է Գյուլը՝ 2009-ի սեպտեմբերին:

Հայկական լրատվամիջոցների ուշադրությունից չվրիպեց 2012-ի շնորհավորանքը: Սարգսյանը շնորհավորական ուղերձը հղեց հոկտեմբերի 25-ին, չորս օր առաջ: Հավանաբար պարզ սխալմունք էր. նախագահականում շփոթել էին ամսաթվերը:

Ուշագրավ էր Սարգսյանի 2010-ի շնորհավորանքի բովանդակության ճոխ բառապաշարը. «Ձերդ Գերազանցություն, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ: Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ հարևան Թուրքիային` առաջընթաց: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Այս տարի՝ 2016-ին, ինչպես և նախորդ երկու տարիներին՝ 2015-ին և 2014-ին, Սարգսյանը նման շնորհավորական ուղերձ չհղեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այսպես, 2014-ին դառնալով նախագահ, Էրդողանը չշնորհավորեց Հայաստանի անկախության տոնը:

Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի ուղերձները՝ Թուրքիայի ազգային տոնի առիթով, որոնք վերցրել ենք նախագահական պաշտոնական կայքից: Առաջին՝ 2009-ին հղած ուղերձը չգտանք կայքում, փոխարենը այդ մասին տեղեկատվություն կա մամուլում: Ի դեպ, Սարգսյանի՝ Թուրքիայի հիմնադրությունը շնորհավորելու ուղերձների բովանդակությունը հնարավոր չէ գտնել նախագահական պաշտոնական կայքում:

Ներկայացնում ենք Սարգսյանի շնորհավորական ուղերձները Գյուլին՝ ըստ նախագահականի կայքի:

ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

29.10.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

http://www.president.am/hy/congratulatory/item/2013/10/29/President-Serzh-Sargsyan-congratulation-to-the-President-of-Turkey/

ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

25.10.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

http://www.president.am/hy/congratulatory/item/2012/10/25/President-Serzh-Sargsyan-congratulatory-Turkey-National-Holiday/

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻՆ

28.10.2011

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

http://www.president.am/hy/congratulatory/item/2011/10/28/news-1887/

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

28.10.2010

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին` Հանրապետության օրվա առթիվ:

http://www.president.am/hy/congratulatory/item/2010/10/28/news-1274/

2009 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՂԵՐՁԻ ՄԱՍԻՆ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել  իր  թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Հանապետության հիմնադրման 86-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Ուղերձի բովանդակության մասին նա, սակայն,  ոչինչ չհայտնեց: Ֆարմանյանը նաեւ հիշեցրեց, որ Թուրքիայի նախագահ Գյուլը նույնպես Հայաստանի Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձ էր հղել Սարգսյանին:

Թաթուլ Հակոբյան

Հոկտեմբեր, 2013թ